ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մտորելու համար

Մտորելու համար
03.10.2025 | 13:07

Հարց արհեստական բանականությանը․

- Ի՞նչ է արդարադատությունը:

Պատասխան․

- Արդարադատությունը այն է, երբ ամենայն մասնրամասնությամբ ու հստակորեն

կատարվում են օրենքի պահանջները:

Տրվում է ճշգրտող հարց․

- Իսկ ինչպե՞ս վարվել, երբ օրենքը սխալ է:

Պատասխան․

- Օրենքը երբեք չի կարող սխալ լինել:

Կարծում եմ՝ բանականությունը չի կարող արհեստական լինել:

Որովհետև բանականությունը միայն մարդու մենաշնորհն է։

ՈՒստի, օրենքը պիտի պարունակի մարդկային տարր, որ ֆետիշից դառնա արդարադատության գործիք:

Օրենքի դիկտատուրա կար Հին Հռոմում:

Օրինակ, հռոմեական օրենքը արգելում

էր կույս աղջիկներին մահապատժի ենթարկել:

Հռոմեական արդարադատությունը սրբորեն կատարում էր օրենքի պահանջը, մանավանդ քրիստոնեաների դեմ պայքարի ժամանակաշրջանում:

Մինչև մահապատժի մասին վճիռ կայացնելը՝ բռնաբարում էին․․․

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5155

Մեկնաբանություններ